Պետական սիմֆոնիկ նվագախումբը քառամյա ընդմիջումից հետո կներկայացնի Շոստակովիչի թիվ 8 սիմֆոնիան
Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 2018/2019 համերգաշրջանի բացման արարողությանը։ Նվագախմբի
հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, երեկոյի ընթացքում նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կկատարի Դմիտրի Շոստակովիչի թիվ 8 սիմֆոնիան։
Այն աշխարհում հազվադեպ կատարվող ստեղծագործություններից է, ունի սահմանափակ թվով ձայնագրություններ, և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը քառամյա ընդմիջումից հետո իր ունկնդրին է ներկայացնում այս գեղեցիկ, հզոր ու Շոստակովիչի արվեստի բոլոր նրբերանգներն ընդգծող գործը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան