Արմեն Սմբատյանը հիշեցնում է քվեարկության կարգն ու ձևը
«Երևանի ավագանու վերջին ընտրություններից հետո ընտրությունների կարգը չի փոխվել, ամեն ինչ նույն կերպ է»,- Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում այս մասին հայտնեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։
«Ընտրողները ԿԸՀ կայքէջի միջոցով կարող են պարզել իրենց տեղամասի թե համարը, թե գտնվելու վայրը։ Քվեարկողը պետք է ընտրատեղամաս գնա անձը հաստատող, վավեր փաստաթղթով, պետք է մոտենա գրանցող սարքին, հանձնի մատնահետք, այնուհետև վերցնի կտրոնը, որից հետո ստանա քվեաթերթիկը, ծրարը և քվեախցում իրականացնի ընտրությունը՝ կատարեով V-աձև նշան, իսկ այլ նշումով քվեաթերթիկները անվավեր են ճանաչում»,- հիշեցրեց Սմբատյանը։
Նա հավելեց, որ ԿԸՀ-ն ավանդաբար քվեակարգի վերաբերյալ իրազեկող տեսաժապավեն է պատրաստել, ինչպես նաև տեղամասերում փակցրել են պաստառներ։
«Ընտրողն իրեն տրվող կտրոնը պետք պահի, քանի որ այն վերջում տալիս է հանձնաժողովի անդամին, որպեսզի թույլ տան քվեաթերթիկը ծրարով հանդերձ գցի քվեատուփ»,- ավելացրեց Արմեն Սմբատյանը։