
Զեյնալյանը խնդրում է՝ քվեարկած քվեաթերթիկները չլուսանկարել
«Լույս» դաշինքի կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել քաղաքացիներին։
«Սիրելի՛ հայրենակիցներ, խնդրում եմ քվեարկության օրը քարոզչություն և հակաքարոզչություն չիրականցնել, քվեարկած քվեաթերթիկները չլուսանկարել ո՛չ թե այն պատճառով, որ դրա համար պատիժ է սահմանված, այլ որովհետև դա իրավունքի՝ ընտրական իրավունքի խախտում է»,-նշել է թեկնածուն։
Հիշեցնենք, որ Զեյնալյանը դեռ չի քվեարկել։ Նա իր քաղաքացիական պարտքը կկատարի Արաբկիր վարչական շրջանի 4/30 ընտրատեղամասում։