Հաղորդում է ներկայացվել քվեախցիկի անմիջապես վերևում՝ առաստաղին, տեսախցիկ ամրացված լինելու մասին. ՔԿ պաշտոնյա
«Այս պահի դրությամբ Քննչական կոմիտեն ընտրախախտումների վերաբերյալ դատախազության միջոցով ստացել է 3 հաղորդում»,- այս մասին ԿԸՀ-ում լրագրողներին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ Կամո Սահակյանը։
Նա մանրամասնեց, որ դրանցից երկուսը զանգվածային լրատվամիջոցներով հրապարակված դեպքերի վերաբերյալ են, մեկը՝ 40/46 ընտրատեղամասի հանձնաժողովի կողմից, որոնց վերաբերյալ նախապատրաստվում են նյութեր, իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ։
«Հաղորդումներից մեկը վերաբերում է Էրեբունի վարչական շրջանի 10/22 ընտրատեղամասում տարեց կնոջ կողմից տարեց ամուսնու հետ միասին քվեախցիկ մուտ գործելու դեպքին, իսկ մյուսը՝ Նոր-Նորք վարչական շրջանում 2/46 ընտրատեղամասում քվեախցիկի անմիջապես վերևում առաստաղին տեսախցիկ ամրացված լինելու դեպքին։ Իսկ 40/46 հանձնաժողովի նախագահի կողմից ներկայացված հաղորդումը վերաբերել է կրկնաքվեարկության փորձ կատարելու դեպքին»,- տեղեկացրեց Կամո Սահակյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մինչ այս պահը՝ ընտրակաշառքի հետ կապված 4 քրգործ է հարուցվել. Շուշանիկ Իսրայելյան
- ԲՀԿ-ի շտաբում ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
- Քրեական գործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին