
Շահգելդյան. Ակնկալում ենք, որ ՕԵԿ-ը կլինի ավագանու կազմում ընդգրկվելիք երեք ուժերից մեկը
«Այս ընտրությունները, որ պետք է անցնեն առանց ընտրակաշառքների, վարչական ռեսուրսի օգտագործման, կարևոր են Հայաստանի ապագա քաղաքական համակարգի ձևավորման, իրական ժողովրդավարության կայացման տեսանկյունից»,- 9/17 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՕԵԿ-ի կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Մհեր Շահգելդյանը։
Թեկնածուն դրական ակնկալիքներ ունի ընտրությունների արդյունքներից։ Ըստ օրենքի, ավագանիում պետք է առնվազն երեք քաղաքական ուժ ընդգրկված լինի։
«Մենք ակնկալում ենք լինել այդ երեք քաղաքական ուժերից մեկը»,-ասաց նա՝ ավելացնելով, որ այս պահին չի ցանկանում ենթադրություններ անել որևէ քաղաքական ուժի արդյունքների մասին, դա որոշելու է ժողովուրդը։