Մինչ այս պահը՝ ընտրակաշառքի հետ կապված 4 քրգործ է հարուցվել. Շուշանիկ Իսրայելյան
«Այսօր ժամը 13-ի դրությամբ ուսումնասիրվել է մամուլի 29 հրապարակում, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված 4 գրառում, որից վարչական վարույթ է ձեռնարկվել մեկ դեպքով, արձանագրվել է քաղաքացու կողմից ոստիկանություն դիմում-հաղորդում ներկայացնելու, ահազանգ կատարելու, ոստիկանության աշխատակցի կողմից զեկուցագիր ներկայացնեու 89 դեպք»,- այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողներին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության միջդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահոսկողության վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Շուշանիկ Իսրայելյանը։
Նրա խոսքով, ժամը 13-ի դրությամբ, ընդհանուր հաղորդումների թիվը կազմում է 123։
«Հիշյալ իրավախախտումներից 26-ը վերաբերում են քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 23-ը՝ ընտրակաշառք տալուն, 55-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու կարգը խախտելու հետ կապված, 2-ը՝ կրկնաքվեարկության, 7-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքեր, 1-ը՝ լրագրողի գործությունեությունը խոչընդոտելու դեպք»,- մանրամասնեց դատախազության պաշտոնյան։
Նա հավելեց, որ 4 քրեական գործ է հարուցվել՝ ընտրակաշառքի հետ կապված։
Հարակից հրապարակումներ`
- Քրեական գործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ
- Ոստիկանությունն ընտրակաշառք բաժանելու մասին ահազանգ է ստացել
- Ընտրակաշառք խոստանալու դեպքի առթիվ երրորդ քրեական գործն է հարուցվել