Ոստիկանությունում ստացվել է 10 ահազանգ
Այսօր ժամը 11-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 10 ահազանգ։ Այս մասին ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում լրագրողներին հայտնեց Ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանը։
«Ահազանգերից 1-ը՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, 1-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու (քվեարկելու փորձ), 3-ը՝ ընտրացուցակների անճշտությունների և 5-ը՝ այլ իրավախախտումների վերաբերյալ»,- հայտնեց նա։
Նա նշեց, որ ահազանգերով կատարվում են ստուգումներ, առայժմ որևէ քրեական գործ չի հարուցվել։
Անդրադառնալով մինչև քվեարկության օրը ստացված դիմումներին, Հակոբյանը փոխանցեց, որ ստացվել է 93 տեղեկություն իրավախախտումների վերաբերյալ։ Հիմնական մասը՝ 21-ը, վերաբերել է ընտրակաշառքի հնարավոր դեպքերին։ Տեղեկությունների մի մասը՝ 23-ը, չի հիմնավորվել, մյուս մասը ստուգման փուլում է։
Հարուցվել է 3 քրեկան գործ։
Հարակից հրապարակումներ`
- «Անկախ դիտորդ». Հանձնաժողովի անդամներից մեկը քարոզչություն է կատարել «Իմ քայլը» դաշինքի օգտին
- Դատախազություն. Արձանագրվել է ենթադրյալ ընտրական խախտումների վերաբերյալ ահազանգման 18 դեպք