ՔՊ. «Պիցցան նախատեսված է բացառապես մեր թիմակիցների համար»
«Մենք պատասխանատու ենք մեր վստահված անձանց և հանձնաժողովի անդամներին քաղցած չթողնել, քանի որ նրանք անչափ պատասխանատու գործ ունեն այսօր։ Պիցցան նախատեսված է ԲԱՑԱՌԱՊԵՍ մեր թիմակիցների համար»։ Այս մասին հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը։
Հիշեցնենք, որ տեղամասեր մասսայական պիցցա, հյութեր, ջուր տանելու մասին ահազանգել էր դիտորդական առաքելություն իրականացնող «Անկախ դիտորդ» դաշինքը։
Նույն դաշինքը նաև նշել էր, որ որ Նորք վարչական շրջանում տեղակայված 2/4 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պատկանող հանձնաժողովի անդամներից մեկը քարոզչություն է կատարել տեղամասում «Իմ քայլը» դաշինքի օգտին և հակաքարոզչություն իրականացրել ԲՀԿ-ի դեմ՝ բարձրաձայն քննարկելով ինչ-որ տեսանյութեր: Հանձնաժողովի նախագահը միջադեպը չի գրանցել, բայց դադարեցրել է հետագա քարոզչությունը:
«2/4 ընտրատեղամասում գրանցված միջադեպի առնչությամբ մեր իսկ վստահված անձը կարձանագրի, որ հանձնաժողովի անդամը ցուցադրել էր «Իմ քայլը» դաշինքի հոլովակը»,-արձագանքել է ՔՊ խոսնակը։
Հարակից հրապարակումներ`
- «Անկախ դիտորդ». «Իմ քայլ»-ի վստահված անձինք պիցցաներ են տանում տեղամասեր
- «Անկախ դիտորդ». Հանձնաժողովի անդամներից մեկը քարոզչություն է կատարել «Իմ քայլը» դաշինքի օգտին