Հարուստ պատմություն ունենալը քեզ պարտավորեցնում է. Ռուբեն Բաբայան
«Երևանը համայն հայության մշակութային կենտրոնն է։ Բայց մենք անունն ենք միայն ասում, այդպիսի կենտրոն լինելու, ձևավորելու համար ժամանակ, ջանքեր են պետք, որովհետև այս վերջին 25 տարում մշակութային, քաղաքաշինության առումով շատ աղավաղումներ եղան»,- «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկմանն ասաց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը։
Նրա կարծիքով, դրա հնարավորությունը, ցանկությունը կլինի ապագա կառավարության մոտ։ Միաժամանակ հավելեց, որ դա միայն կառավարության խնդիրը չէ, այլ ամբողջ հայության, Երևանի քաղաքացիների. «Մշակութային կենտրոնի գիտակցությունը պետք է լինի յուրաքանչյուր մարդու հոգում, դրա համար պետք է ունենալ քաղաքակրթական մակարդակ։ Վերադաստիարակվել է պետք»։
Ս. Քալաշյանի խոսքով, պետք է լինել օրինապահ երկիր։
Քննարկմանը ներկա Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանն ասաց, որ երևանցու կերպար ձևակերպելու խնդիրը միշտ եղել է որպես կարևորագույն խնդիր։
«Մշակույթը ներքին պրոցես է, իհարկե, կարող ենք պահանջել, ճիշտ ենք անում, որ պահանջում ենք քաղաքապետարանից մաքրություն, բայց արդյոք մենք ինքներս ապրում ենք որպես քաղաքի բնակիչ։
Երևան քաղաքը պետք է առաջին հերթին հարմար լինի ապրելու համար, չդառնա դժոխք, չարորակ ուռուցք։ Սա նշանակում է, որ այսպես բարբարոսաբար չպետք է վերածվեն կանաչ տարածքները»,- նշեց նա։
Ռ. Բաբայանն ասաց, որ անցյալը միայն պարտավորեցնող է. «Կոմիտասն ինձ պարտավորեցնում է ճաշակի տեսակետից, Արամ Խաչատրյանը, Ալեքսանդր Թամանյանն ինձ պարտավորեցնում են։ Երբ ես որևէ բան չեմ անում, հպարտանում եմ, որ մեր պատմության մեջ եղել են նման դեպքեր, պարզապես ոչնչացում եմ այդ մարդկանց արածը։ Իրավունք չունենք հպարտանալ Կոմիտասով, Խաչատրյանով, և համատարած ռաբիս հնչեցնել։ Իրավունք չունենք հպարտանալ Թամանյանով ու այլանդակություններ կառուցել։ Հարուստ պատմություն ունենալը քեզ պարտավորեցնում է, պետք է լինես այդ ամեն ինչը ժառանգաբար շարունակողը»։
Երգահան, երգիչ Վահան Արծրունու խոսքով, երբ որ քաղաքի հնագույն բնակիչը չի ճանաչում սեփական քաղաքը, լրջագույն ախտանիշ է։
«Քաղաքակրթական կոդը ձևավորվում է առաջին հերթին միջավայրով։ Այդ կոդը սկսվել էր խեղաթյուրվել, այլանդակ մուտացիաների ենթարկվել։ Այսօր մենք այլևս շոշափելի առիթը չունենք խոսելու քաղաքակրթության, քաղաքային կուլտուրայի մասին։ Մենք խոսում ենք այն գաղափարների մասին, որոնք եղել են, որոնց ներքո հիմնվել է այս քաղաքը ու կառուցվել է այս քաղաքը ու միանգամից կամուրջը գցել այս իրականությանը, որը չի համապատասխանում այս իդեալին, այսինք նրա հակապատկերն է»,- ասաց երգահանը։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի բոլոր խնդիրների հիմքը քաղաքաշինական է. ճարտարապետ
- Երևանի ճարտարապետական դիմագիծն ու թեկնածուների առաջարկությունները
- Ինքնակամ կառուցապատում՝ Մաշտոցի 52 հասցեում
- «Հին Երևան» նախագիծը մեր օրերի ամենամեծ սխալն է. Մկրտիչ Մինասյան
- «Հին Երևան»-ը միշտ ինչ-որ խոչընդոտների է հանդիպում. Նախագծի հեղինակ
- «Հին Երևան» անունն այդ նախագծին արժանի չէ»
- «Մեջտեղ եկավ «Հին Երևան» ծրագիրը, որն իրենից բացարձակապես պատմական արժեք ներկայացնել չի կարող»
- Երևանը կշարունակի կորցնել դիմագիծը, քանի դեռ հակասություններ կան կառուցապատողների և ստեղծագործողների միջև. Ճարտարապետ
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Ժորժ Շեխլյան
- Կարինե Դանիելյան. Երևանում ինչ կառուցապատում իրականացվել է, միայն բարձրացվել են էկոլոգիական, սեյսմիկ ռիսկերը