Փոստանջյան. Այս ընտրությունը գործող իշխանության քննությունն է
Արաբկիր վարչական շրջանում գտնվող 4/8 ընտրատեղամասում իր քվեարկությունը կատարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Զարուհի Փոստանջյանը։ Նա եկել էր իր փոքր դստեր հետ։
Մինչ քվեարկելը նա լրագրողների հետ զրույցում ամփոփեց, թե ինչպես է անցել քարոզարշավը. «Եվ արդյունավետ, և անարդյունավետ։ Կարող էինք ներկայացնել, թե ինչպես են մեր ազգային պատկերացումները Երևանն այս անխիթար վիճակից դուրս բերելու համար, մինչդեռ միմյանց նկատմամբ մեղադրանքներ հնչեցին ու բավականին զգալի մաս դրան տրամադրվեց, մենք այս պահին ազգային միասնության ու կոնսոլիդացիայի կարիք ունենք»։
Փոստանջյանն ընդգծեց, որ Երևանի խնդիրները պետք է լուծվեն, հետագա բոլորի քայլերը պետք է ուղղված լինեն դրանց։
Ինչ վերաբերում է նախորդների համեմատ այս ընտրությունների առանձնահատկությանը, թեկնածուն նշեց, որ սա գործող իշխանության քննություն է, նրանք ստանձնել են պարտականություն անցկացնել արդար, ազատ, թափանցիկ ընտրություններ։
«Մենք սպասում ենք տեսնելու, թե ինչպես է հանձնելու քննությունը իշխանությունը, որովհետև իշխանության ձեռքում են ապօրինությունները կանխելու լծակները։ Սա հենց գործող իշխանության քննությունն է»,-ասաց նա։
«Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադիրը նշեց, ցանկալի է, որ մասնակից բոլոր ուժերը ստանան ժողովրդի քվեն, կյանքի կոչեն ծրագրերը։
«Կրկնում եմ, սա մի հոգու գործ չէ, երկիրը երբ քանդված է, բոլորը պետք է վերականգնողական աշխատանքներին մասնակցեն։ Հետևաբար, կցանկանայի, որ բոլորս էլ ներկայացված լինեինք»,-նշեց թեկնածուն։
Հարակից հրապարակումներ`
- Հույս ունենանք, որ վաղվանից կսկսենք մաքուր էջից. Արտակ Զեյնալյան
- Այսօրվա ընտրությունները ողջ հանրության համար շրջադարձային կլինեն. Անահիտ Թարխանյան
- Մեր որոշումը չի լինելու որևէ մեկի ճնշմամբ, որևէ մեկի դիկտատով. Նաիրա Զոհրաբյան
- Քվեարկել եմ հանուն երևանցու, բարեկեցիկ, կանաչապատ Երևանի. քաղաքապետի ՀՅԴ թեկնածու
- Շահգելդյան. Ակնկալում ենք, որ ՕԵԿ-ը կլինի ավագանու կազմում ընդգրկվելիք երեք ուժերից մեկը
- Րաֆֆի Հովհաննիսյան. Հուսով եմ՝ երևանցին կքվեարկի խղճի մտոք
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին