Կարծում եմ՝ այս ընտրությունն աննախադեպ է. Արարատ Զուրաբյան
«Այս հանգրվանը շատ կարևոր օր է բոլորի համար, որովհետև Երևանը վաղը կունենա նոր ղեկավարություն։ Այսօր մեր քաղաքացիները, բնականաբար, կկատարեն իրենց ընտրությունը, և ես կարծում եմ, որ այս ընտրությունն աննախադեպ է »,- Արաբկիր վարչական շրջանի թիվ 9/24 տեղամասում քվեարկություն կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը։
«Հիմա ընտրատեղամասերի դիմաց չեք տեսնում նրանց, ում սովորաբար տեսնում էիք նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ։ Նրանց, ովքեր ինչ-որ բան էին կազմակերպում, տանում-բերում և այլն։ Այսինքն՝ մթնոլորտը շատ դրական է և կարծում եմ՝ նորմալ ընտրություններ կընթանան, և կունենանք այն պատկերը, որն առկա է Երևանում»,- ասասց նա։
Անդրադառնալով ընտրակաշառքի և երեկ ԲՀԿ Աջափնյակի գրասենյակում տեղի ունեցած հայտնի միջադեպի թեմային՝ Արարատ Զուրաբյանը շեշտեց, որ ոստիկանությունը պետք է մի փոքր ավելի ուշադիր լինի և ամեն չստուգված ամեն ահազանգի տեղիք չտա։
«Կարծում եմ՝ թյուրիմացություն էր։ Մթնոլորտի պղտորման էլեմենտ նկատվեց։ Բոլոր քաղաքական ուժերն էլ հստակ գիտակցել են, որ ընտրակաշառք չի լինելու։ Կարծում եմ՝ բոլորն էլ առաջնորդվել են այդ սկզբունքով։ Մեզ համար պարզ է, որ նախորդ ընտրություններին գործած մեխանիզմներն այս ընտրություններին առկա չեն»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Փոստանջյան. Այս ընտրությունը գործող իշխանության քննությունն է
- Հույս ունենանք, որ վաղվանից կսկսենք մաքուր էջից. Արտակ Զեյնալյան
- Այսօրվա ընտրությունները ողջ հանրության համար շրջադարձային կլինեն. Անահիտ Թարխանյան
- Մեր որոշումը չի լինելու որևէ մեկի ճնշմամբ, որևէ մեկի դիկտատով. Նաիրա Զոհրաբյան
- Քվեարկել եմ հանուն երևանցու, բարեկեցիկ, կանաչապատ Երևանի. քաղաքապետի ՀՅԴ թեկնածու
- Շահգելդյան. Ակնկալում ենք, որ ՕԵԿ-ը կլինի ավագանու կազմում ընդգրկվելիք երեք ուժերից մեկը
- Րաֆֆի Հովհաննիսյան. Հուսով եմ՝ երևանցին կքվեարկի խղճի մտոք
- Հիմա ունենք ստարտային մի վիճակ, որը պետք է ուղղենք, գնանք առաջ. վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին