Խախտումներ կան, բայց դրանք համեմատության մեջ չեն նախորդ ընտրախախտումների հետ. Լևոն Բարսեղյան
Երևանի ավագանու ընտրություններում այսօր առավոտից դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները փաստում են, որ լուրջ ընտրախախտումներ, որպես այդպիսին, չեն գրանցվել։ Խոսքը բացառապես էական նշանակություն չունեցող, փոքրիկ խախտումների մասին է, որոնք չեն խոչընդոտել ընտրությունների բնականոն ընթացքը։
«Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Լևոն Բարսեղյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ օրվա այս ժամի դրությամբ ընտրատեղամասերում իրավիճակն ավելի հանգիստ է, քան նախորդ 20 տարիների ընտրությունների ժամանակ։
«Խախտումներ կան, բայց դրանք համեմատության մեջ չեն նախորդ ընտրախախտումների հետ։ Ամենախոշոր խախտումները հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված թեքահարթակների բացակայությունն է, ներքին կահավորանքը։ Ես խոսում եմ 80 տեղամասերի մասին։ Հատուկենտ դեպքերում օգնողին չեն գրանցել, քվեախցի պատերին ինչ-որ պահի գումարների մասին գրառումներ են հայտնաբերվել, դրանք հետո թղթով փակել են։ Ոչ մի կուտակումներ, ընտրակաշառքի ահազանգեր, մարդ տանել-բերել չի եղել։ Ընդհանուր առմամբ իրավիճակը հանգիստ է»,- նշեց մեր զրուցակիցը։
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի ներկայացուցիչ Շողինե Սողոմոնյանը ևս մեզ տեղեկացրեց, որ իրենց դիտորդների կողմից որոշ խախտումներ են արձանագրվել։
«1/23, 1/4, 1/7 ընտրատեղամասերում գրանցվել է 2 հոգով միասին քվեարկելու դեպք։ 4/46 և 4/47 ընտրատեղամասերի շրջակայքում էլ եղել են փոքրիկ կուտակումներ։ 9/22-ում վստահված անձը բեյջ չի կրել։ Թե որ ուժի ներկայացուցիչն է եղել, նշել չեմ կարող։ Այնուհետ, 1/3, 1/7-ում և 1/8-ում էլ քվեարկելուց հետո անձը քվեաթերթիկը ձեռքում դուրս է եղել խցից։ Հանձնաժողովի անդամները միանգամից հորդորել են քվեաթերթիկը ծալել և դնել ծրարում։
Ալեքսանդր Պուշկինի անվան դպրոցում տեղակայված 9/48 տեղամասում էլ շենքային պայմանները չեն համապատասխանել սահմանված կարգին։ Քվեատուփը տեղադրված է եղել սանդուղքի մոտ, ԿԸՀ-ից եկել են և ասել, որ դա իրենց շենքային պայամններն են, ժամանակավոր լուծումներ փորձեցին տալ, որպեսզի քվեարկության տեսանելիությունը պահպանվի»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հարակից հրապարակումներ`
- Հաղորդում է ներկայացվել քվեախցիկի անմիջապես վերևում՝ առաստաղին, տեսախցիկ ամրացված լինելու մասին. ՔԿ պաշտոնյա
- Այս ընտրություններն անցնում են շատ խաղաղ ու կազմակերպված. 9/47 ընտրատեղամասի քարտուղար
- Մինչ այս պահը՝ ընտրակաշառքի հետ կապված 4 քրգործ է հարուցվել. Շուշանիկ Իսրայելյան
- Քրեական գործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ
- «Ակնոցներդ կջարդեմ». Սպառնացել են դիտորդին
- «Թեժ գծին» ժամը 12:00-ի դրությամբ ստացվել է 11 հեռախոսազանգ
- «Անկախ դիտորդ». «Իմ քայլ»-ի վստահված անձինք պիցցաներ են տանում տեղամասեր
- Թիվ 8 ընտրատարածքում հանգիստ ընտրություններ են, ոչ մի խախտում չկա. Նորիկ Երանյան
- Դատախազություն. Արձանագրվել է ենթադրյալ ընտրական խախտումների վերաբերյալ ահազանգման 18 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին