Շենգավիթում ընտրողներն ակտիվ են
Շենգավիթ վարչական շրջանում՝ Ներքին Չարբախ հատվածում գտնվող 8/56 ընտրատեղամասում ժամը 9։00-ի դրությամբ 1933 ընտրողից քվեարկել էր 40-ը։
Հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Խաչատրյանն ակտիվությունը նորմալ է համարում, ժամը 8-ին, երբ բացվել են տեղամասի դռներն, արդեն եղել են առաջին ընտրողները։
«Առավոտյան հիմնականում գալիս են սկզբունքայիններն ու աշխատողները։ Հաշվի առնելով, որ ոչ աշխատանքային օր է, ակնկալվում է ակտիվ մասնակցություն»,-Panorama.am-ին ասաց նա։
Ս. Խաչատրյանը վստահություն հայտնեց, որ ընտրությունները լինելու են արդար, միաժամանակ ասաց՝ նախորդ տարիներին որ տեղամասում էլ ընդգրկված է եղել հանձնաժողովում, ընտրություններն արդար ու ազատ են եղել։
Շենգավիթ վարչական շրջանի 8/24 ընտրատեղամասի դռները բացվել են ճիշտ 8։00-ին։ Հանձնաժողովի նախագահ Գուրգեն Աբգարյանը Panorama.am-ին ասաց, մինչ այս պահը որևէ միջադեպ չի գրանցվել։
«Ընտրատեղամասում հաշվառված է ընդհանուր առմամբ 1960 ընտրող, ժամը 9։15-ի դրությամբ քվեարկել է 108-ը։ Դեռ ընտրատեղամասը չբացված շատ մարդիկ սպասում էին»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ քվեարկության նորմալ ընթացքը կշարունակվի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին