ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «Թեժ գիծը» ժամը 16:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում ստացել է 6 հեռախոսազանգ
ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «Թեժ գիծը» ժամը 16:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում ստացել է 6 հեռախոսազանգ: Դրանցից 2 զանգերով քաղաքացիները խնդրել են ճշտել և իրենց հաղորդել այն տեղամասային կենտրոններն ու դրանց գտնվելու հասցեները, որտեղ պետք է իրենք քվեարկեն:
Ոստիկանության փոխանցմամբ, քաղաքացիներից 2-ը դժգոհել են իրենց անուններն իրենց բնակության վայրերից համեմատաբար հեռու ընտրատեղամասերի ընտրացուցակներում ընդգրկելու կապակցությամբ՝ այն դեպքում, երբ իրենց շենքի անմիջապես հարևանությամբ տեղակայված են ընտրական տեղամասեր:
Մեկ այլ ահազանգով տեղեկացվել է, որ Արցախի 8 հասցեում գտնվող շենքի հարևանությամբ կայանած է մի ավտոմեքենա, և շենքի բնակիչները նախ մոտենում են ավտոմեքենայում գտնվող անձանց, ապա նոր գնում քվեարկելու: Վերջին՝ 6-րդ ահազանգը վերաբերել է քաղաքացու մտահոգությանը առ այն, որ իր հարևանները, թեպետ երկար տարիներ մշտական բնակություն են հաստատել արտերկրում, սակայն նրանց անունները առկա են եղել ընտրացուցակներում:
Ըստ աղբյուրի, ստուգման ենթակա բոլոր ահազանգերով անմիջապես իրականացվել են ստուգումներ, իսկ պարզաբանման ենթակա հարցերին տրվել են մանրակրկիտ պատասխաններ:
Հարակից հրապարակումներ`
- Ժամը 18-ի դրությամբ ոստիկանությունում ստացվել է 54 ահազանգ
- Ոստիկանությունը ստացել է 33 ահազանգ
- Ոստիկանությունում ստացվել է 10 ահազանգ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին