Ուսուցչին պետք է դարձնել ամենակարևոր մարդկանցից մեկը. Ռեժիսոր
«Առանց որևէ բան սովորելու, մտածելը վնասակար է»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Կոնֆուցիոսի խոսքերը հիշեցրեց Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը։
Նա ընդգծեց, որ սկզբից պետք է սովորել. «Կրթությունը, որը մենք անտեսել ենք այս վերջին տասնամյակների ընթացքում, պետք է վերադարձնել, ուսուցչին պետք է դարձնել ամենակարևոր մարդկանցից մեկը»,- ասաց նա:
Ռ. Բաբայանը հույս ունի, որ այս ընտրությունները կլինեն վերջին ընտրություները, որոնք անցկացվում են դպրոցներում և դպրոցն իր արժանի տեղը կգտնի։
«Եթե մենք բաց ենք թողնում ինչ- որ մի էտապ, ամենակարևոր էտապը՝ կրթական, չենք սովորեցնում դպրոցում, որ սովորելուց լավ բան չկա, ամբողջ կյանքը քեզ տրված է սովորելու համար, այլ դպրոցում ներմուծում ենք ատելություն կրթության հանդեպ, վերջիվերջո ստանում ենք նման հասարակություն։ Մենք երբեք չենք ունենա քաղաքային, ազգային բնութագիր ունեցող քաղաքացի, եթե հիմքում չլինի այդ կրթական համակագը»,- նշեց ռեժիսորը:
Ռ. Բաբայանի խոսքով, ճիշտ արժեքային համակարգ կարելի է ստեղծել այն ժամանակ, երբ մարդ ստանում է համապատասխան կրթություն, առանց կրթության դա հնարավոր չէ անել:
Հարակից հրապարակումներ`
- Հարուստ պատմություն ունենալը քեզ պարտավորեցնում է. Ռուբեն Բաբայան
- «Կրթության» ենիչերիները
- Սև-սպիտակ երեխաներ
- «Հրապարակ». Արարատի մարզպետը Սուրենավան գյուղում կրքեր է բորբոքում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները