Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկեց (լրացված)
Վայրկյաններ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկեց Երևանի թիվ 133 մանկապարտեզում տեղակայված 8/16 ընտրատեղամասում:
Քվեարկությունից հետո լրագրողները վարչապետին հարցրեցին, թե ինչո՞վ են տարբերվելու այս ընտրությունները. «Տարբերվելու են նրանով, որ քաղաքացին վստահ է՝ ընտրությունն ինքն է կատարելու և իր ձայնը չի գողացվելու»։
Եթե, այնուամենայնիվ, նկատվեն ընտրակեղծարարներ, ի՞նչ է լինելու, հարցին էլ վարչապետ Փաշինյանը պատասխանեց. «Եթե լինեն ընտրակեղծարարներ, նրանք կսկսեն բողոքել ոստիկանների գործողություններից»։
Վարչապետն ասաց, որ ընտրությունների արդյունքներին չի հետևելու, լինելու է օդանավում։ Մեկնում է Նյու Յորք։
Լրագրողները վարչապետին հարցրեցին նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։ Ասում են դրանք վտանգված են, կա՞ նման մտավախություն. «Արտահերթ հորհրդարանական ընտրությունների ճակատագիրը որոշված է»։
Ինչպե՞ս եք գնահատում, այս ընտրարշավը, հարցին Փաշինյանը պատասխանեց. «Այս ընտրարշավը իրական ընտրարշավ էր և բոլոր ուժերը հասկանում էին, որ պետք է պայքարեն ամեն ձայնի համար, այդ թվում և իշխանությունը։ Երբ, որ ասում են կրքեր են բորբոքում, ցանկացած ժողովրդավարական երկրում ընտրարշավի ժամանակ կրքեր են բորբոքվում։ Ես կարծում եմ սրանից հետո Հայաստանում ընտրարշավի ընթացքում կրքեր են բորբոքվելու, որովհետև ընտրությունները լինելու են իրական, ոչ մեկ ձև չի անելու, ոչ մի կաբինետում, կամ ԿԸՀ-ին, կամ ոստիկանությանը կամ ԱԱԾ-ին փոխանցված չի լինելու, որ այ էսպիսին պետք է լինեն ընտրությունների արդյունքները, այնպես որ պետք է սովորել իրական ընտրությունների և իրական քարոզարշավի»։
Որպես երկրի վարչապետ ընթացքից գոհ եք, հարցրեցին, ինչին էլ պատասխանեց, որ դժգոհ լինելու պատճառներ չի տեսնում։
ԲՀԿ-ի նկատմամբ քաղաքական հետապնդումներ եղե՞լ են, հարցին էլ արձագանքեց. «такие вопросы задаете что неудобно отвечать».
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան