ԿԸՀ. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը կազմել է 43.65 տոկոս
ԿԸՀ-ն հրապարակեց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քաղաքացիների մասնակցության ցուցանիշը ժամը 20։00-ի դրությամբ։ Ըստ այդ, քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 43.65 տոկոսը։
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 848.343 ընտրողից ընդամենը 370323 քաղաքացի, ինչը կազմում է 43, 65 տոկոսը։ Այս մասին լրագրողներին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախահաը Տիգրան Մուկուչյանը՝ նշելով, որ այս տեղեկությունները նախնական են, ստացվել են էլէկտրոնային եղանակով։
«Կիսգիշերից կսկսվի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներքի քվեարկության նախնական աղյուսակավորումը՝ ըստ ընտրատեղամասերիի և կներկայացվի ու կթարմացվի ԿԸՀ պաշտոնական կայքէջում»,- ասաց Մուկուչյանը
Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսին Երևանի ավագանու ընտրություններին քվեարկությանը մասնակցել էր 345 հազար 226 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 40,99 տոկոսը:
Այս պահին ընտրատեղամասերում ընթանում է քվեաթերթիկների հաշվարկը։
Հարակից հրապարակումներ`
- Ժամը 17-ի դրությամբ մասնակցությունը կազմում է 34.72 տոկոս
- Ժամը 14-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 201.268 քաղաքացի
- Ժամը 11-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է քաղաքացիների 9,39 տոկոսը. ԿԸՀ