Հայկ Մարությանն ասաց, ընտրվելու դեպքում որն է լինելու առաջին քայլը
«Իմ քայլը» դաշինիքի կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանը քվեարկության եկավ իր դստեր հետ։ Ասաց՝ Հյուսիսային պողոտայում գտնվող իր տնից ոտքով է հասել Եզնիկ Կողբացի փողոցում գտնվող Խուլերի միավորման շենքում տեղակայված ընտրատեղամաս, ճանպարհին զրուցել է ոգևորված քաղաքացիների հետ, լուսանկարվել, իսկ տեղամասի մոտ սպասող լրագրողներին էլ շնորհավորեց «վերջին տասնամյակների ընթացքում առաջին ազատ ու արդար ընտրությունների կապակցությամբ»։
Լրագրողները հետաքրքրվեցին, Փաշինյանի մասնաբաժինն ինչքան է լինելու իր հնարավոր հաղթանակում։ Մարությանը խորհուրդ տվեց դիմել սոցիոլոգներին։ ՔՊ վարչության անդամների՝ քարոզարշավին չմասնակցելու հարցին ի պատասխան, հորդորեց դիմել նրանց, իսկ մրցակից ուժերին վիրավորելու հարցի պատասխան ստանալու համար՝ ոստիկանություն։
Եթե բավարար ձայներ չհավաքի «Իմ քայլը», կոալիցիա կկազմեն այլ ուժերի հետ, քաղաքապետի թեկնածուն հայտարարեց՝ պատրաստ են համագործակցել բոլորի հետ, իրականացնել պայծառ ու փայլուն մտքերը։
Լրագրողները նկատեցին, որ ՀՀԿ-ին ձայներ բերած շատ մարդկանց քարոզարշավի ընթացքում տեսել են Մարությանի հետ քայլելիս։ Ասաց՝ բոլորին դեմքով չի ճանաչում, իրենց քայլարշավին փողոցում միացել են տարբեր մարդիկ։
Ինչ վերաբերում է քարոզարշավին, նա ասաց. «Մեր ուժի դեմ իրականացվել են սև PR-ի էլեմենտներ, սուտ լուրերի, տեղեկությունների տարածում, ինչն անիմաստ ենք համարում, բայց այո, սա է իսկական ընտրարշավը, և սա տեղի է ունենում մինչև ընտրությունները, ընտրություններից հետո ամեն ինչ հանդարտվում է»։
Եթե ընտրվի քաղաքապետ, ապա առաջին քայլն անելու է, աղբահանության խնդրի լուծման համար։
«12 օր շրջելուց հետո, ես հասկացա, որ դա է ամենալուրջ խնդիրն այսօր»,-ասաց Մարությանը՝ ձեռնպահ մնալով հրապարկել քվեարկության հնարավոր արդյունքների մասին իր կանխատեսումը։
Հարակից հրապարակումներ`
- Փոստանջյան. Այս ընտրությունը գործող իշխանության քննությունն է
- Հույս ունենանք, որ վաղվանից կսկսենք մաքուր էջից. Արտակ Զեյնալյան
- Այսօրվա ընտրությունները ողջ հանրության համար շրջադարձային կլինեն. Անահիտ Թարխանյան
- Մեր որոշումը չի լինելու որևէ մեկի ճնշմամբ, որևէ մեկի դիկտատով. Նաիրա Զոհրաբյան
- Քվեարկել եմ հանուն երևանցու, բարեկեցիկ, կանաչապատ Երևանի. քաղաքապետի ՀՅԴ թեկնածու
- Շահգելդյան. Ակնկալում ենք, որ ՕԵԿ-ը կլինի ավագանու կազմում ընդգրկվելիք երեք ուժերից մեկը
- Րաֆֆի Հովհաննիսյան. Հուսով եմ՝ երևանցին կքվեարկի խղճի մտոք