Հույս ունենանք, որ վաղվանից կսկսենք մաքուր էջից. Արտակ Զեյնալյան
«Քվեարկելու եմ արդյունավետ և արդար կառավարման օգտին՝ հանուն Երևանի հավերժության»,- այս մասին այսօր՝ մինչ քվեարկությունը լրագրողների հետ զրույցում ասաց «Լույս» դաշինքի կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Արտակ Զեյլնալյանը:
Հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի վերջին օրն ասել էր՝ «եկեք ներենք անձնական բնույթի բոլոր վիրավորանքները», արդյոք քաղաքապետի թեկնածուն կարծում է՝ վաղվանից ամեն ինչ մաքուր էջից կսկսվի, Արտակ Զեյնալյանը նշեց, որ ինքն ընդհանրապես կողմնակից է էջը չմրոտել առհասարակ, «Հույս ունենանք, որ վաղվանից կսկսենք մաքուր էջից և չենք մրոտի այդ էջերը»:
Դիտարկմանը՝ դա նշանակում է, որ մրոտվե՞լ է և ո՞ւմ կողմից, Արտակ Զեյլնալյանն ասաց, որ ինքը վերացական պատասխան է տվել:
Հարցին՝ հետևում է ընտրություններին, քաղաքապետի թեկնածուն նշեց, որ քվեարկության ավարտին մնացել է 8 ժամ և իր հնչեցրած տեսակետները կարող են ազդել քվեարկության արդյունքների վրա, ուստի այս պահի դրությամբ չի պատրաստվում որևէ հայտարարություն անել: Նա նաև ասաց, որ ընտրությունների ավարտից հետո հանդես կգան հայտարարությամբ:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ կոալիցիոն համագործակցություն պատկերացնում են Երևանի քաղաքապետարանում, Արտակ Զեյլնալյանը նշեց, որ քվեարկությունը կավարտի, արդունքները կտեսնեն և ըստ այդմ՝ կկողմնորոշվեն:
Նշենք, որ «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը քվեարկեց Արաբկիր վարչական շրջանի 4/30 ընտրատեղամասում: Նա քվեարկության էր եկել ընտանիքի անդամների հետ:
Քվեարկելուց հետո էլ լրագրողները հարցրեցին՝ ինչով է այս ընտրությունը տարբվերում նախորդ ընտրություններից, քաղաքապետի թեկնածուն ասաց, որ բացակայում է այն մթնոլորտը, որ տիրում էր նախորդ ընտրությունների ժամանակ՝ ընտրակաշառքի, վարչական լծակների և վարչական ռեսուրսի օգտագործման:
«Շարունակում եք պնդել, որ անկասկած ընտրվելու եք քաղաքապետ» հարցին էլ, Արտակ Զեյնալյանը ժպիտով պատասխանեց. «Այո, շարունակում եմ պնդել»:
Հարցին՝ կա՞ ուժ, որի հետ բացառում են համագործակցել ավագանիում, Արտակ Զեյնալյանը ընդգծեց, որ իրենք իրենց քարոզարշավն իրականացրել են պոզիտիվ լույսի ներքո ու Հայաստանում, Երևանում չպետք է լինեն մերժվածներ. «Որևէ մեկին թշնամի չենք դիտարկում, Հայաստանում բոլորը բարեկամներ են: Քաղաքական տարաձայնություններ, տարբերություններ պետք է լինեն, պետք է լինի ընդդիմադիր խոսք, քննադատություն, տեսակետների բախում, բայց դա չպետք է դառնա հակամարտություն, թշնամություն, այնպես, ինչպես առաջ էր»:
Դիտարկմանը, թե Նաիրա Զոհրաբյանն ասել է՝ եթե Հայկ Մարությանն ընտրվի՝ ինքը շնորհավորելու է Նիկոլ Փաշինյանին, ինքը՝ Զեյնալյանն, ինչպե՞ս է վարվելու, պատասխանեց. «Ես հարգում եմ Նաիրա Զոհրաբյանի հումորը»։
Հարակից հրապարակումներ`
- Այսօրվա ընտրությունները ողջ հանրության համար շրջադարձային կլինեն. Անահիտ Թարխանյան
- Մեր որոշումը չի լինելու որևէ մեկի ճնշմամբ, որևէ մեկի դիկտատով. Նաիրա Զոհրաբյան
- Քվեարկել եմ հանուն երևանցու, բարեկեցիկ, կանաչապատ Երևանի. քաղաքապետի ՀՅԴ թեկնածու
- Լռության օրը հստակ հակաքարոզչություն է իրականացվել ԲՀԿ հանդեպ. Նաիրա Զոհրաբյան
- Շահգելդյան. Ակնկալում ենք, որ ՕԵԿ-ը կլինի ավագանու կազմում ընդգրկվելիք երեք ուժերից մեկը
- Երբեք չպետք է անձնավորել, երբեք չպետք է մեկը մյուսին վիրավորի. Արա Բաբլոյան
- ԱԱԾ տնօրենը ևս մասնակցեց քվեարկությանը
- Օսիպյան. Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է
- Րաֆֆի Հովհաննիսյան. Հուսով եմ՝ երևանցին կքվեարկի խղճի մտոք
- Այս քվեարկությունը լինելու է ժողովրդի կամարտահայտման քվեարկություն. Նիկոլ Փաշինյան
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկեց (լրացված)
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան