8/16-ում քվեարկել է ոչ թե մահացած պապը, այլ՝ նրա թոռը
Ռեֆորմիստների կուսակցության հիմնադիր Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ կուսակցության վստահված անձինք հայտնել են՝ տեղամասերից մի քանիսի հարևանությամբ փակցված ընտրողների ցուցակներում մահացած անձանց անուններ են գտել։
«10/25-ի հետքերով մեր վստահված անձերը Արիստակես Դադյանը և Գառնիկ Նիկողոսյանը հայտնում են, որ մարդիկ ովքեր հայտնաբերել են մահացած մարդկանց անուններ ցուցակում քվեարկելուց հետո հեռացել են, իսկ հանձնաժողովի նախագահը ասում է չի հիշում անունները և հրաժարվում է արձանագրություն կազմել: Հրավիրում եմ բոլոր պատկան մարմինների ուշադրությունը»,-գրել է Վահան Բաբայանը։
Նա նաև նշել է, 6/32-ում և 8/16-ում էլ չորս մահացածի անուն կա ցուցակներում։
Արձագանքելով կուսակցության հիմնադիրի ահազանգերին, ոստիկանության անձնագրային վարչության պետ Մնացական Բիչախչյանը տեղեկացրել է.
«Անմիջապես կապ ենք հաստատել 8/16 ըտրական տեղամասի նախագահ Արտավազդ Ալեքսանյանի հետ, ով հայտնել է, որ մահվան տեղեկությունը վերաբերում է Մաքսիմ Թորոսյանին։
Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Վ.Շենգավիթ 1փ. տ 22 հասցեում հաշվառված է Մաքսիմ Թորոսյանը, ծնված 11.02.1994թ., ով ողջ է։ Նույն հասցեում հաշվառված է եղել նաև նրա պապը, նույն անուն ազգանունով, Մաքսիմ Թորոսյանը, ծնված 10.01.1943թ. ով մահվան կապակցությամբ հանվել է բնակչության պետական ռեգսիտրից և նրա տվյալներն առկա չեն ընտրողների ցուցակներում»,-մանրամասնել է ոստիկանության ներկայացուցիչը։
Բիչախչյանի հրապարակած տվյալների համաձայն, ոստիկանության կողմից տարբեր հասցեներ այցելությունների ժամանակ հայտնաբերվել է 614 մահացած անձի տվյալ, իսկ քաղաքացիների կողմից «Թեժ գծով» տրամադրվել է 6 մահացած անձի տվյալ։
Հիշեցնենք, որ «Ռեֆորմիստներ» կուսակցությունը քաղաքապետի թեկնածու է առաջադրել Արտակ Ավետյանին։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան