Քվեարկությունն ավարտվեց
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունն ավարտվեց, տեղամասերի դռները փակվեցին։ Քիչ անց կմեկնարկի քվեաթերթիկների հաշվարկը։
Հիշեցնենք, որ քվեարկությունը մեկնարկել էր ժամը 8։00-ին, ավարտվեց ժամը 20։00-ին։
ԿԸՀ պաշտոնական տվյալների համաձայն, ժամը 17-ի դրությամբ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցողների 34.72 տոկոսը։ ժամը 20-ի դրությամբ մասնակցության տվյալներ ԿԸՀ-ն կհրապարակի մեկ ժամից։
Ժամը 18-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 54 ահազանգ։
Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում էր 12 քաղաքական ուժ՝ չորս դաշինք, ութ կուսակցություն։
Հարակից հրապարակումներ`
- 9/21 և 2/25 ընտրատեղամասերում իրավիճակը հանգիստ է, խախտումներ չեն գրանցվել
- Ավետիք Իշխանյան. Ժողովրդավարության անշրջելիության մասին կարող ենք խոսել, երբ նման մի քանի ընտրություն անցկացվի
- Ժամը 17-ի դրությամբ մասնակցությունը կազմում է 34.72 տոկոս
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան