Հայաստանի ԱԳ նախարարը կայցելի Նյու Յորք
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում կայցելի Նյու Յորք՝ մասնակցելու Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին։՛
ԱԳՆ լրատվության ու հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ, սեպտեմբերի 24-ից 28-ը կայանալիք աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում են Զոհրաբ Մնացականյանի երկկողմ հանդիպումները մի շարք երկրների իր գործընկերների և այլ պաշտոնյաների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան