Նիկոլ Փաշինյանը «պատմական լուսանկար է» հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է իր և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի լուսանկարը և արել հետևյալ գրառումը.
«Սա պատմական լուսանկար է: Ինչու՞: Որովհետև սա հայոց պատմության մեջ Ամենայն հայոց կաթողիկոսի և Հայաստանի ղեկավարի առաջին սելֆին է: Վեհափառի հետ մեկնում ենք Նյու Յորք»:
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Նյու Յորք, որտեղ ելույթ է ունենալու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում։ Նյու Յորքում «Մետրոպոլիտեն» թանգարանում սեպտեմբերի 24-ին պաշտոնապես բացվելու է «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը, որին մասնակցելու են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան