Իրավախախտման մասին 84 տեղեկություն՝ օրվա ընթացքում
«Առավոտյան 8:00-ից մինչև 20:00-ն քվեարկության ընթացքում ստացվել են 84 իրավախախտման վերաբերյալ տեղեկություններ»,- այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողներին հայտնեց ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանը։
Նա մանրամասնեց, որ դրանցից 8 դեպք վերաբերում է ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն, 2 դեպք ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 1 դեպք մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն, 9-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 3-ը՝ քվեարկության գաղտնիության խախտման, 19-ը՝ ընտրացուցակիների անճշտությունների և 23-ը տարբեր բնույթի արարքների:
«Մնացած 18 դեպքերից 14-ը վերաբերում է 1-ից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 1 դեպք՝ քվեարկության գաղտնիության խախտման, 3 դեպք ընտրողների կաշառք տալ- ստանալու վերաբերյալ: Այդ դեպքերից 18 նյութերի նախապատրաստական փուլում են, մնացած բոլորվ կատարվում են ստուգումներ»,- հավելեց Հակոբյանը:
Հարակից հրապարակումներ`
- Քննչական կոմիտե. Ստացվել է 23 նյութ արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ
- ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «Թեժ գիծը» ժամը 16:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում ստացել է 6 հեռախոսազանգ
- ՔԿ. Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ, ժամը 18-ի դրությամբ, ստացվել է 7 հաղորդում
- Ժամը 18-ի դրությամբ ոստիկանությունում ստացվել է 54 ահազանգ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա