Քննչական կոմիտե. Ստացվել է 23 նյութ արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ստացվել է 23 նյութ՝ սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ նշված 23 նյութերից 8-ն ստացվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, 4-ը՝ Էրեբունի ու Նուբարաշեն, 3-ական՝ Երեւան քաղաքի քննչական վարչությունում, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժիններում, 2-ը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում:
ՔԿ տարածքային ստորաբաժանումների վարույթում գտնվող նյութերը հիմնականում վերաբերում են կրկնակի քվեարկության փորձերին՝ 16, 7-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն:
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ. Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ, ժամը 18-ի դրությամբ, ստացվել է 7 հաղորդում
- Հաղորդում է ներկայացվել քվեախցիկի անմիջապես վերևում՝ առաստաղին, տեսախցիկ ամրացված լինելու մասին. ՔԿ պաշտոնյա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին