Ժամը 11-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է քաղաքացիների 9,39 տոկոսը. ԿԸՀ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լաուրա Գալստյանը ներկայացրեց ժամը 11-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության մասնակիցների վերաբերյալ տեղեկություն՝ ըստ մայրաքաղաքի վարչական շրջանների՝
Աջափնյակ- ընտրողներ՝ 85.192 , մասնակից՝ 7.796
Ավան- ընտրողներ՝ 39.994, մասնակից՝ 4.377
Արաբկիր- ընտրողներ՝ 97.932, մասնակից՝ 8.041
Դավթաշեն- ընտրողներ՝ 32.741, մասնակից՝ 3.445
Էրեբունի- ընտրողներ՝ 94.069, մասնակից՝ 8.747
Կենտրոն- ընտրողներ՝ 96.476, մասնակից՝ 7.026
Մալաթիա-Սեբաստիա- ընտրողներ՝ 108,804, մասնակից՝ 10.635
Նոր Նորք- ընտրողներ՝ 101.124, մասնակից՝ 10.187
Նորք Մարաշ- ընտրողներ՝ 10.868, մասնակից՝ 1.072
Նուբարաշեն- ընտրողներ՝ 8.301, մասնակից՝ 954
Շենգավիթ- ընտրողներ՝ 113.850, մասնակից՝ 12.328
Քանաքեռ-Զեյթուն- ընտրողներ՝ 58.992, մասնակից՝ 5.078։
Ընդհանուր առմամբ ընտրելու իրավունք ունեցողներ 848.343 քաղաքացիներից ժամը 11-ի դրությամբ մասնակցել է 79.686 մարդ կամ 9,39 տոկոսը։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններին ժամը 11։00-ի դրությամբ մասնակցությունը եղել է 11.19 տոկոս։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան