Ավետիք Իշխանյան. Ժողովրդավարության անշրջելիության մասին կարող ենք խոսել, երբ նման մի քանի ընտրություն անցկացվի
«Մի 10-15 դեպք ենք արձանագրել, բայց այնպիսի դեպքեր են, որ կոպիտ խախտում համարել չի կարելի։ Ընդհանուր առմամբ, շատ հանդարտ է, կուտակումներ չեն նկատել մեր դիտորդները, իսկ ես նրանց վստահում եմ»,-«Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հելսինկյան կոմիտե» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Ավետիք Իշխանյանը։
Նրա խոսքով, մինչև ժամը 15։00-ն արշալույսները խաղաղ են։
«Կարող եմ ասել, անկախ այն բանից, թե ընտրությունների արդյունքում որ ուժը կհաղթի, մեր նորագույն պատմության մեջ այս ընտրությունները էապես տարբերվում են նախորդներից»,-ասաց նա։
Իշխանյանի խոսքով, որպես կանոն ընտրությունների կեղծիքներն արել է կամ իշխանությունը, կամ իշխանության թողտվությամբ որևէ քաղաքական ուժ։
«Այսօր չենք տեսնում, որ կեղծիքներ անելու հրահանգը կա։ Ես կարծում եմ, ճիշտն այն է, որ հրահանգ չտրվի ու չկազմակերպվի այնպիսի ընտրություն, որ իր ակնկալած արդյունքը իշխանությունը ստանա։ Բայց ես ասեմ, սա հեղափոխության ալիքի վրա եղած ընտրություններ են, հասարակական մեծ աջակցությամբ, բայց իրականում ժողովրդավարության անշրջելիության մասին կարող ենք խոսել, երբ մի քանի նման ընտրություն անցկացվի»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում առաջին հերթին պետք է լուծել ոչ թե աղբահանության, այլ բնակֆոնդի խնդիրը. Վահագն Խաչատրյան
- Սովորաբար հետհեղափոխական առաջին ընտրությունը լինում է ամենահեշտը. Հ. Տեր-Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին