Այսօրվա ընտրությունները ողջ հանրության համար շրջադարձային կլինեն. Անահիտ Թարխանյան
«Ես այսօր ընտրություն կատարեցի հանուն երևանցիների, հանուն մեր ապագա կանաչ, բարեկարգ քաղաքի, հանուն մեր երեխաների, հանուն մեր բոլորի ապագայի, որպեսզի Երևանը լինի այնպիսին, ինչպիսին բոլորս ենք երազում։ Կարծում եմ՝ այսօրվա ընտրությունները շրջադարձային կլինեն ողջ հանրության համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքի թենածու Անահիտ Թարխանյանը՝ հավելելով, որ այս ընտրությունների հետ մեծ հույսեր է կապում։
Քաղաքապետի թեկնածուի խոսքով, անկախ նրանից՝ ինչպես կանցնեն Երևանի ավագանու ընտրությունները՝ իրենց քաղաքական ուժին մեծ գործընթացներ են սպասվում։
«Այսօր տոն է, շատ կարևոր օր։ Հեղափոխությունից հետո առաջին ընտրություններն են, և ուզում եմ վստահությունս հայտնել, որ դրանք կանցնեն արդար և ազնիվ։ Կարծում եմ, որ սա մեծ իրադարձություն կլինի բոլորիս կյանքում։ Բոլոր երևանցիները հնարավորություն ունեն իրենց նախասիրությունների համապատասխան ընտրություն կատարել։ Այսօր երեկոյան ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց Անահիտ Թարխանյանը՝ բոլոր երևանցիներին կոչ անելով գնալ ընտրատեղամասեր և կատարել իրենց ընտրությունը։
Անդրադառնալով ընտրակեղծիքներին՝ քաղաքապետի թեկնածուն առաջարկեց այդ մասին խոսել վաղը՝ նշելով, որ իրենք վաղը թեմայի շուրջ հանդես կգան հայտարարությամբ, իսկ այսօր լրացուցիչ լարվածություն չստեղծելու համար ուղղակի պետք է գնալ քվեարկության։
«Այսօր իրոք տոն է, և եկեք դրան հանգիստ վերաբերվենք։ Դեռ ոչ մի ահազանգ չենք ստացել, համոզված ենք, որ մինչև օրվա վերջ չենք էլ ստանալու։ Ես բոլորին կոչ եմ անում, որ մնանք մեր իրավական սահմանների մեջ և չխախտենք որևէ մեկի ընտրական իրավունքները»,- ասաց Երևանի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Քվեարկել եմ հանուն երևանցու, բարեկեցիկ, կանաչապատ Երևանի. քաղաքապետի ՀՅԴ թեկնածու
- Լռության օրը հստակ հակաքարոզչություն է իրականացվել ԲՀԿ հանդեպ. Նաիրա Զոհրաբյան
- Շահգելդյան. Ակնկալում ենք, որ ՕԵԿ-ը կլինի ավագանու կազմում ընդգրկվելիք երեք ուժերից մեկը
- Րաֆֆի Հովհաննիսյան. Հուսով եմ՝ երևանցին կքվեարկի խղճի մտոք
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին