Ժամանակակից գրականության մեջ Երևանի ամբողջական կերպար դժվար է գտնել. Հ.Չարխչյան
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը երևանագրության մեջ ամենասիրուն փուլն ու վերլուծականության տեսանկյունից ամենաուշագրավը համարում է անկախության շրջանը։
«Նախկին ներբողներին եկան փոխարինելու պոեզիայում շատ տարածված մի միտում՝ հաճախ ինտիմ զրույցը քաղաքի հետ, կիսվելը նրա հետ, նաև քննադատելը, որովհետև մեր գրականագիտության մեջ ամրագրված մի իրողություն կա՝ 90-ակաների մեր պոեզիան, արձակը մենության դրամա արտացոլող գրականություն է, կարծես թե ստեղծվել էր այնպիս վիճակ, որ բանաստեղծը, արձակագիրն իր մենությունը կիսում էր Երևանի հետ, դարդերն էր պատմում»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ասաց գրականագետը։
Նա նշեց, որ ժամանակակից գրականության մեջ ներկայացված դարդը քաղաքային միջավայրի կորուստն է, մեծ մասով գրողները կենտրոնում են դիմագծային կորուստների, մարդկային որակների կորուստների վրա, ամրագրում են ամենակարևոր բանը, որ քաղաքը ոչ թե շենքերն են, շինությունները, թեպետ դրանք էլ են կարևոր, նախ և առաջ երևանցին է, որ արարում է այդ ամենը, պահպանում է այդ ամենը, ստեղծում համապատասխան մթնոլորտը։
«Գրանիշ» գրական հանդեսի գլխավոր խմբագիր Հասմիկ Հակոբյանն ասաց, որ զգալի թվով գրողներ անդրադարձել են Երևանի թեմային, անկախության շրջանում ներբողերգությունից Երևանը դարձել է ինքնության քաղաքի փնտրտուք։ Նա նշեց, որ ներբողերգությունը քիչ -քիչ իր տեղը զիջում է, բայց հիմնականում Երևանը գործող հերոս է, որը երկխոսում է բանաստեղծական հերոսի հետ, նրա մենությունների, նրա մտորումների զրուցակից ընկերն է դառնում։
Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանն ասաց, որ խորհրդային շրջանի ստեղծագործություններում այդքան փառաբանում չի տեսնում, որքան բևեռեցված սեր քաղաքի նկատմամբ։
«Դա պետք է ավելի շատ դիտարկել ժամանակի կտրվածքի մեջ. Երևանը հետամնաց սովորական գյուղաքաղաքից վերածվեց երկրի բավական ծաղկուն, կառուցապատ մայրաքաղաքի։ Այդ զարգացման դինամիկան իր արտահայտումը պետք է անպայման գտներ գրականության մեջ։ Այսինքն Երևանի միջոցով պոետները, գրողները ցանկանում էին տեսնել իրենց երկրի զարգացման առաջընթացի տեմպերը։
Եթե այն ժամանակը Երևանը սուբյեկտ էր, ժամանակակից գրականության մեջ ավելի շատ միջավայր է, որտեղ իրադարձություններ են կատարվում։ Բայց Երևանի ամբողջական կերպար դժվար է գտնել»,- ասաց գրականագետը։
«Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր Աշոտ Գաբրիելյանն ասաց, որ 1968 թվականին, երբ լրանում էր Երևանի 2750-ամյակը, «Գարուն» ամսագրի համարներում այնքան նյութ կար, ինֆորմացի, որ դրանից հետո այս տարիների ընթացում այդքան ինֆորմացիա չի ստեղծվել։ Նա նշեց, որ հսկայական մի մեծ գիտական բազա էր ստեղծվել։
Աշոտ Գաբրիելյանը կասկածում է, որ 2800-ամյակի կապակցությամբ կարող է այդքան աշխատանք ստեղծվել, թեկուզ գիտական աշխատանքի տաս տոկոսը, թեպետ հիմա էլ միլիոնավոր փողեր են ծախսվել։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին