10/25. Ընտրողների ցուցակում մահացած քաղաքացու անուն է եղել
Ընտրատեղամասերի դռները փակվելուց րոպեններ առաջ Panorama.am-ի թղթակիցը եղել է Էրեբունիում՝ 10/25 ընտրատեղամասում։ Ժամը 19։50-ի դրությամբ 1025 ընտրողից քվեարկել է 674 քաղաքացի։
ԲՀԿ-ի վստահված անձ Հասմիկ Հարությունյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, խախտումներ չեն եղել։
«Միայն մեկ միջադեպ եղավ, երբ ընտրողներից մեկը ցուցակում գտավ իր՝ երկու ամիս առաջ մահացած հոր անունը, պահանջեց հանձնաժողովից արձանագրություն կազմել։ Մենք նրան տեղյակ պահեցինք, որ պետք է դիմել ոստիկանության անձնագրային վարչություն»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- 10/01. 1977 ընտրողից քվեարկել է 882-ը
- 9/21 և 2/25 ընտրատեղամասերում իրավիճակը հանգիստ է, խախտումներ չեն գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան