Սովորաբար հետհեղափոխական առաջին ընտրությունը լինում է ամենահեշտը. Հ. Տեր-Աբրահամյան
Պատմաբան, քաղաքական վերլուծաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը կարծում է, որ այս ընտրություններում վարչական ռեսուրսի օգտագործման կարիքը չկա, որովհետև բոլորին հասկանալի է, որ այս պահին իշխանության վարկանիշը բավականաչափ բարձր է, որպեսզի առանց որևէ հավելյալ լծակի, օրինախախտման, իրենք իրենց հաղթանակը տանեն։
«Սովորաբար առաջին հետհեղափոխական ընտրությունը լինում է ամենահեշտը։ Օրինակ, 1991 թվականը։ Իրական ստուգատեսը կլինի հետհեղափոխական երկրորդ ընտրությունը, գուցե նունիսկ ոչ Ազգային ժողովինը, հաջորդ ցիկլինը»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանն ասաց նա։
Հրանտ Տեր-Աբրահամյանը նշեց, որ ոչ մի իշխանություն էլ սեփական կամքով չի ուզում վարչական լծակներ օգտագործել, դա անում են, երբ ստիպված են լինում այդ քայլն անել։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին