Այս քվեարկությունը լինելու է ժողովրդի կամարտահայտման քվեարկություն. Նիկոլ Փաշինյան
«Հույս ունեմ այսօր մեր քաղաքացիները շատ ակտիվ մասնակցություն կունենան քվեարկությանը, չեն մնա տներում, որովհետև չկա որևէ կասկած, որ դուք եք որոշում կայացնելու, ձեր որոշումն է արձանագրվելու»,- քվեարկությունը կատարելուց հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հույս ունի, որ մայրաքաղաքի բնակիչները, ովքեր ունեն քվեարկելու իրավունք, այս պահի պատասխանատվությունն ու լրջությունը կարձանագրեն, կգնան ընտրական տեղամասեր քվեարկելու։
«Ես կարծում եմ՝ բոլորս էլ արձանագրում ենք, որ այս քվեարկությունը լինելու է ժողովրդի կամարտահայտման քվեարկություն, ժողովրդի ձայնն արձանագրվելու է, բոլոր ընտրությունների արդյունքները ձևավորվելու են ձեր քվեարկության արդյունքում»,- ասաց վարչապետը։
Ն. Փաշինյանը հույս հայտնեց, որ ամեն ինչ կարգին կլինի, ընտրությունները կանցնեն առանց միջադեպերի, տհաճությունների, որովհետև ընտրություններն ընդհանրապես պետք է անցնեն շատ հանգիստ, հանդարտ մթնոլորտում, քարոզարշավների ընթացում կարող են կրքեր բորբոքվել, իսկ քվեարկության օրը պետք է հանդարտ լինի, իրար ժպտան, հարգալից, իրար իրավունքների նկատմամբ մեծ գիտակցությամբ։
Վարչապետն ասաց, որ մեկնում է Նյու Յորք, ելույթ է ունենալու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, այնտեղից մեկնելու է Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան