Բոլոր տեղամասերում կազմակերպվել է պատշաճ քվեարկություն. Տիգրան Մուկուչյան
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ամբողջ օրվա ընթացքում կաշխատի մամուլի սրահը, կկազմակերպվեն բազմաթիվ հանդիպումներ, երեք ժամը մեկ պարբերականությամբ կհրապարակվեն տեղեկություններ քվերակության մասնակցության մասին, իսկ կեսգշերից սկսած կմեկնարի քվարկության արդյունքների աղյուսակավորումը և դրանք կհրապարակվեն տեղամաս առ տեղամաս։ Այս մասին այսօր հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Նա նշեց, որ ընտրողների ցուցակներում ընդգրկված է 848.343 ընտրող, քվերկությունը կազմակերպելու նպատակով ձևավորվել է 475 ընտրական տեղամաս։
«Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմում ընդհանուր թվով 4.722 քաղաքացիներից չեն ներկայացել 31-ը՝ 2 նախագահ, 3 քարտուղար, սակայն չենք ունեցել որևէ տեղամասային ընտրական հանձնաժողով, որտեղ բացակայություններով պայմանավորված հնարավոր չի եղել ապահովել քվորում։ Բոլոր տեղամասերում կազմակերպվել է պատշաճ քվեարկություն»,- նշեց Մուկուչյանը։
ԿԸՀ նախագահը հիշեցրեց, որ այս ընտրություններում ևս ընտրողների գրանցումը կիրականացվի տեխնիկական սարքավորումների կիրառմամբ՝ 1380 սարքավորում. «475 տեղամասերից 430-ում գործարկվելու է երեքական, 44-ում երկուական, և միայն մեկում մեկ տեխնիկական սարքավորում։ Սարքավորումները սպասարկող բոլոր մասնագետները ներկայացել են տեղամասեր, նշվող բոլոր խնդիրներն անմիջապես շտկվում են»։
Ինչ վերաբերում է դիտորդական առաքելություն իրականացնողներին, Մուկուչյանը հայտնեց, որ դրանց թվում է 1 օտարերկրյա միջազգային կազմակերպություն՝ 4 միջազգային դիտորդով և 662 տեղական դիտորդներ՝ 8 տեղական հասարակական կազմակերպություններից և այցելի կարգավիճակով քվեարկության ընթացքին հետևելու իրավունք են ստացել 11 օտարկերյա քաղաքացիներ։