Օսիպյան. Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է
ԲՀԿ-ի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող նախընտրական շտաբում ոստիկանության գործողություններն օրենքի շրջանակում էին։ Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը՝ Նուբարաշենի ընտրատեղամասերից մեկում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո։
«Քվեարկեցի հանուն մեր երեխաների, լավ Երևանի, բարեկարգ, գեղեցիկ, օրինապաշտ, և բոլոր հայերի մայրաքաղաք Երևանի համար»,-ասաց նա։
Հարցին, հաստատվե՞լ են ընտրակաշառքի բաժանման մասին լուրերը, Օսիպյանն ասաց՝ փաստերն ուսումնասիրման փուլում են, ավարտին պարզաբանումներ կտրվեն։ Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է՝ ընտրակաշառքի մասին լուրերը սուտ են, ոստիկանապետն էլ իրավիճակին չի տիրապետում։
«Դա Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ իրավիճակին չեմ տիրապետում, ոստիկանությունը տիրապետում է ողջ հանրապետության օպերատիվ իրավիճակին, և ցանկացած ահազանգ, ոստիկանությունն ուսումնասիրում է»,-ասաց ոստիկնաապետը։
Նրա խոսքով, ընտրակաշառքի փաստով հարուցված քրեական գործեր կան, որպեսզի չդիտվի հակաքարոզչություն, Օսիպյանը չասաց, թե որ քաղաքական ուժի կողմից են դրանք բաժանվել։
«Քվեարկության մեկնարկից հետո մինչ այս պահը ամեն ինչ նորմալ է, ոստիկանությունը իրականացրել է համապատասխան աշխատանքներ, այսօր էլ ոստիկանները ստացել են հրահանգավորումներ, կատարում են իրենց աշխատանքը, հավատում եմ, որ լիարժեք մաքուր ընտրություններ են լինելու»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան