9/21 և 2/25 ընտրատեղամասերում իրավիճակը հանգիստ է, խախտումներ չեն գրանցվել
Երևանի Կենտրոն վարչական շրջանի 9/21 ընտրատեղամսում առավոտվանից մինչ այս պահը ոչ մի դժգոհություն և բողոք չի ստացվել։ Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընտրատղամասի հանձնաժողովի նախագահ Արամ Սարգսյանը։
«Օրվա սկզբին քվեարկողները պասիվ էին, ցերեկը մարդկանց հոսքն ավելացավ։ Այս ընտրատեղմասում գրանցված 1816 ընտրողներից ժամը 18։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է շուրջ 500 ընտրող»,- նշեց նա։
«Իմ քայլը» դաշինքի վստահված անձ Տիգրան Պետրոսյանն իր հերթին հավելեց, որ իրավիճակն ընդհանուր առմամբ գոհացուցիչ է, նախորդ տարիների հետ անհամեմատելի։
«Ժողովուրդն ուրախ է գալիս, կուտակումներ չկան, ընտրակեղծաարություններ ևս»,- նշեց նա։
Հատկանշական է, որ այս ընտրատեղամասում ընտրողներից մեկին սխալմամբ 2 քվեաթերթիկ էին տվել, սակայն միջադեպն արագ հարթվեց։
Նշենք, որ իրավիճակը հանգիստ էր նաև Կենտրոն վարչական շրջանի 9/25 ընտրատեղամասում։
Ինչպես մեզ հետ զրույցում ասաց ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Մեխակ Պետրոսյանը, ընտրատեղամսում գրանցված 1864 ընտրողներից 18։15-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 863 ընտրող։
«Խախտումներ չեն գրանցվել, բողոքներ չկան, ամեն ինչ ընթանում է օրենքի սահմաններում»,- հավաստիացրեց մեր զրուցակիցը։
Ընտրությունների հանգիստ ընթացքի մասին վկայեցին նաև «Իմ քայլը» դաշինքի վստահված անձ Գոռ Ալեքսանյանն ու ԲՀԿ վստահված անձ Կարինե Հակոբյանը։
«Ցուցակների հետ կապված մեկ-երկու անճշտություններ կային, արագ հարթվեցին»,- ասաց «Իմ քայլը» դաշինքի վտահված անձը։
Հիշեցնենք, որ ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների՝ Կենտրոն վարչական շրջանն ընտրողների մասնակցության ցուցանիշով ամենապասիվներից է։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ թեժ գծին ժամը 18։00-ի դրությամբ ստացվել է 39 ահազանգ
- Ժամը 18-ի դրությամբ ոստիկանությունում ստացվել է 54 ահազանգ
- Ժամը 17-ի դրությամբ մասնակցությունը կազմում է 34.72 տոկոս
- «Թեժ գծին» 12:00-16:00-ը ստացվել է 10 հեռախոսազանգ
- Խախտումներ կան, բայց դրանք համեմատության մեջ չեն նախորդ ընտրախախտումների հետ. Լևոն Բարսեղյան
- Հաղորդում է ներկայացվել քվեախցիկի անմիջապես վերևում՝ առաստաղին, տեսախցիկ ամրացված լինելու մասին. ՔԿ պաշտոնյա
- Այս ընտրություններն անցնում են շատ խաղաղ ու կազմակերպված. 9/47 ընտրատեղամասի քարտուղար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան