Ժամը 14-ի դրությամբ ընտրողներն առավել պասիվ են Կենտրոնում
Ժամը 14-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցությունը կազմում է 23.72 տոկոս կամ 848.343 ընտրողից քվեարկել է 201.268-ը։
ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն, քվեարկողներն առավել ակտիվ են Ավան վարչական համայնքում։ Այստեղ քաղաքացիական պարտքը կատարել է ընտրելու իրավունք ունեցողների 26.75 տոկոսը։
25.98 տոկոս ցուցանիշով երկրորդ տեղում Դավթաշենն է, 25.21 տոկոս ցուցանիշով հաջորդում է Նորք Մարաշը։ Ընտրողների 1/4-ից ավելին քվեարկել են նաև Նուբարաշենում։
Առավել պասիվ մասնակցություն է գրանցվել Կենտրոն վարչական շրջանում, այստեղ քվեարկել են ընտրելու իրավունք ունեցողների 21.50 տոկոսը։
Նախորդ տարվա մայիսին տեղի ունեցած ընտրություններում ժամը 14-ի դրությամբ քվեարկել էր ընտրողների 25.4 տոկոսը։
Հարակից հրապարակումներ`
- Ժամը 14-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 201.268 քաղաքացի
- Ժամը 11-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է քաղաքացիների 9,39 տոկոսը. ԿԸՀ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին