Ականատես. Հանձնաժողովի որակի աճ գրեթե չի նկատվել
«Նախորդ ընտրությունների համեմատ երեկ ընդհանրապես քաղաքը շատ հանգիստ էր, հանգիստ էին մթնոլորտը, տրամադրությունը։ Ոչ տեղամասի ներսում, ոչ տեղամասի դիմաց չկար թաղային խուժանը, որը շատ ժամանակ հոգեբանական ճնշում է գործադրում»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ականատես» դիտորդական խմբի անդամ Սոնա Այվազյանը՝ ամփոփելով իրենց առաքելության արդյունքները։
Նրա խոսքով, խախտումները հիմնականում եղել են տեխնիկական, որոնք չեն կարող ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալ, դրանք վերաբերել են կահավորմանը, ընտրողին օգնելուն, գրանցմանն ու այլ նման հարցերի։
Ըստ նրա, մոտ 232 ընտրողների անուններ չեն եղել ցուցակներում, մոտ 40 խախտում է արձանագրվել ընտրողներին օգնելու, 35 դեպք՝ քվեարկության գաղտնիության խախտման։
«Հանձնաժողովի անդամները կամ դժկամությամբ են արձանագրել, կամ չեն արձանագրել խախտումները։ Հանձնաժողովի որակի աճ գրեթե չի նկատվել նախորդ ընտրությունների հետ համեմատած, պարզապես նրանք գործել են ավելի ազատ ու անկաշկանդ պայմաններում, բայց նրանց աշխատանքի որակը չի տարբերվել նախորդներից»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան