Գագիկ Ծառուկյան. ԲՀԿ-ն ընդունում է ընտրությունների արդյունքները
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով ընդունում է ընտրությունների արդյունքները, շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
կտրականապես մերժելով հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու վտանգավոր մոտեցումը՝ այդուհանդերձ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին:
Ես նաև շնորհակալություն եմ հայտնում իմ թիմին սկզբունքային, գրագետ և կոռեկտ պայքարի համար: Հույս ունենք, որ երևանցիներին խոստացված բոլոր ծրագրերը կդառնան իրականություն:
Աստված պահապան մեզ բոլորիս»,-ասված է Ծառուկյանի հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- «Աստված իմաստություն տա նորընտիր քաղաքապետին». Շնորհավորում են մասնակից քաղաքական ուժերը
- Մենք երկար պայքարել էինք այս օրվա համար. «Ժառանգություն» կուսակցություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան