Ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ-ում քաղաքական կուսակցություններ գոյություն չունեն. քաղաքագետ
«Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն, ընդհանուր առմամբ, սպասելի էին։ Դրանք մրցակցային չէին, և բոլորին էր պարզ՝ ով է հաղթելու, ինչն էլ իր հերթին հանգեցրեց քաղաքացիների փոքր մասնակցության»,-այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Ընտրությունները ցույց տվեցին, որ գոծող իշխանությունը շատ բարձր լեգիտիմություն ունի։ Սրանք պարզապես քաղաքապետի ընտրություններ չէին, այլ վստահության ընտրություններ, որտեղ կար հռետորաբանություն, սրանք առաջին ընտրություններն էին իշխանափոխությունից հետո։ Այս ընտրություններում երևանցիները հաստատեցին իշխանությունների չափազանց բարձր վարկանիշը։ Ինչ վերաբերում է ընտրողների մասնակցության ցուցանիշներին, ապա դրանք ևս սպասելի էին։ Քաղաքային իշխանությունների ընտրությունների ժամանակ այդ ցուցանիշը երբեք բարձր չի լինում։ Ամեն դեպքում էյֆորանին դեռ կա, և այն ընտրությունները վերածեց քաղաքական ընտրությունների»,- ասաց բանախոսը։
Ալեքսանդր Իսկանդարյանը նաև նշեց, որ դատելով առկա իրավիճակից՝ ավագանու ընտրություններից առաջ ընտրակաշառք չի բաժանվել, մարդկանց խմբերով չեն բերել ընտրատեղամասեր։
Բանախոսի խոսքով, Երևանի ավագանու ընտրությունները միաժամանակ ցույց տվեցին, որ Հայաստանում քաղաքական կուսակցություններ գոյություն չունեն։ ԲՀԿ-ից և «Լույսից» բացի ընտրություններին մասնակցող մյուս ուժերի հավաքած ձայները, ըստ նրա, ի ցույց դրեցին կուսակցական համակարգի կոլապսը։
«ԲՀԿ-ն ավելի քիչ ձայներ հավաքեց, քան կարող էր, քան սպասելի էր, ինչը կարող է նախընտրական քարոզարշավի խստության արդյունք լինել։ Այս կուսակցությանը չհաջողվեց լուրջ քվեներ հավաքել գուցե այն պատճառով, որ նրա ավանդական ընտրազանգվածը Երևանից դուրս է։ Ինչ վերաբերում է «Իմ քայլին», ապա, կարելի է ասել, որ սրանք երկրի առաջին դեմքի ընտրություններն էին, լայն աջակցության ընտրություններ։ Եթե Հայկ Մարությանի փոխարեն առաջադրվեր ցանկացած այլ մարդ, արդյունքները նույնը կլինեին»,- նշեց քաղաքագետը։
Հարցին՝ ի՞նչ պետք է սպասել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններից, Իսկանդարյանը պատասխանեց՝ շատ մեծ է հավանականությունը, որ ավագանու ընտրությունների այսպիսի պատկերից հետո ԱԺ արտահերթ ընտրություններ կկազմակերպվեն շատ արագ։
«Տրամաբանական է, որ մինչև 2022 թվականին նման խորհրդարան պահելը հեշտ չէր լինի, իշխանությունը բազմաթիվ խնդիրների կբախվեր, բացի այդ, մինչև 2022 թվականը բարձր ժողովրդականությունը պահելը ևս դժվար կլինի»,- ամփոփեց քաղաքագետը։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազություն. Առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր
- Արտահերթ ընտրությունները հեղափոխության հաղթանակի ևս մեկ արձանագրումն էր. Անի Սամսոնյան
- Մարուքյան. Զեյնալյանը չի վերցնի ավագանու մանդատը
- ԿԸՀ-ն լիարժեք ծավալով ապահովել է ընտրական գործընթացների թափանցիկությունը. Տիգրան Մուկուչյան
- Գագիկ Ծառուկյան. ԲՀԿ-ն ընդունում է ընտրությունների արդյունքները
- ԿԸՀ-ն արտահերթ նիստում Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքների արձանագրություն կազմեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան