ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 475 ընտրատեղամասի նախնական արդյունքները
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների ամփոփումը, առցանց ներկայացված է 475 տեղամասերի տվյալները։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 6, 59 տոկոս
«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինք՝ 0,69 տոկոս
«Երևանցիներ» կուսակցությունների դաշինք՝ 0,82 տոկոս
«Երկիր Ծիրանի» կուսակցություն՝ 1,39 տոկոս
«Ժառանգություն» կուսակցություն՝ 0,75 տոկոս
«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն՝ 0,22 տոկոս
«Իմ քայլը» կուսակցությունների դաշիքն՝ 81,06 տոկոս
«Լույս» կուսակցությունների դաշիքն՝ 4,99 տոկոս
ՀՅԴ՝ 1,62 տոկոս
«Հայք» (Հայկազուններ) կուսակցություն՝ 0,19 տոկոս
«Ռեֆորմիստների» կուսակցություն՝ 0,22 տոկոս
ՕԵԿ՝ 1,09 տոկոս
ԿԸՀ հրապարակած նախնական տվյալներով, Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 43.65 տոկոսը։
Երևանի ավագանին կազմված է 65 անդամից։ Երևանի ավագանու ընտրությունների անցողիկ շեմը կուսակցությունների դեպքում 6 տոկոսն է, դաշինքների դեպքում՝ 8 տոկոսը։ Սակայն ավագանին պետք է ձևավորվի առնվազն 3 ուժից։ Եթե ընտրական շեմը հաղթահարում է 2 ուժ, ապա երրորդը կլինի այն կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը, որի օգտին առավելագույն կողմ քվեարկած ձայներ կլինեն։
Հարակից հրապարակումներ`
- Խոնարհվում եմ բոլորիդ առաջ.Նիկոլ Փաշինյան
- Արտակ Զեյնալյանը՝ Հայկ Մարությանի շտաբում
- ԿԸՀ նախնական տվյալներ՝ 40 ընտրատեղամասից
- Առավել ակտիվ քվեարկել են Նորք Մարաշում
- ԿԸՀ. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը կազմել է 43.65 տոկոս
- Ժամը 17-ի դրությամբ մասնակցությունը կազմում է 34.72 տոկոս
- Ժամը 14-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 201.268 քաղաքացի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան