Beeline-ում մեկնարկում է «Հաճախորդի օրը»
Beeline-ում մեկնարկել է հերթական Հաճախորդի օրը, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմն ու տարբեր բաժինների աշխատակիցները 3 օրվա ընթացքում այցելում են վաճառքի և սպասարկման գրասենյակներ՝ հաճախորդների հետ շփվելու համար։
Ընկերությունից հայտնում են՝ պարբերաբար անցկացվող այս միջոցառման նպատակն է հետադարձ կապ ստանալ հաճախորդներից, լսել նրանց կարծիքներն ու առաջարկությունները։ Այս անգամ Beeline-ի 74 աշխատակիցները կայցելեն 49 վաճառքի և սպասարկման գրասենյակ՝ Երևանում և մարզերում։
Մասնավորապես այս հաճախորդի օրվա նպատակներից է հետադարձ կապ ստանալ Back to school աշնանային ակցիայի, ինչպես նաև սմարթֆոնների տարաժամկետ վաճառքի պայմանների վերաբերյալ, որոնք տրամադրվում են «Սմարթ» սակագնային փաթեթների հետ միասին։
«Beeline-ում Հաճախորդի օրը դարձել է մշակույթի մաս, ինչպես նաև «Հաճախորդի ձայն» մեր մյուս նախագիծը, որի շրջանակում տարբեր բաժինների աշխատակիցները զանգահարում են բաժանորդներին նրանց խնդիրները և կարծիքները լսելու համար։ Սրանք շատ կարևոր նախագծեր են, որոնք մեզ օգնում են միշտ հիշել, թե ում և ինչի համար ենք մենք ամեն օր գալիս աշխատանքի։ Մեր գլխավոր նպատակը հաճախորդներին որակյալ, պարզ և հարմար ծառայություններ մատուցելն է», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Հաճախորդի օրը Beeline-ում անցկացվում է յուրաքանչյուր եռամսյակը մեկ, բացի այդ հետադարձ կապի հավաքագրման համար ընկերությունը հաճախորդներին առաջարկում է գնահատականներ դնել գրասենյակներ կամ հաճախորդների սպասարկման կենտրոն դիմելուց հետո։ Անցած տարվա ընթացքում Beeline-ում ստացվել և մշակվել է ավելի քան 150 000 պատասխանի արդյունք։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան