Գուտերեշը Հայաստանում իշխանության փոխանցումը համարում է «ֆանտաստիկ օրինակ»
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հայաստանում ապրիլին իշխանության փոխանցումը համարում է նման հարցերը խաղաղ կարգավորելու «ֆանտաստիկ օրինակ»:
«Մենք վերջերս ունեցանք իշխանությունը խաղաղ փոխանցելու ֆանտաստիկ օրինակ, որը տեղի ունեցավ Հայաստանում: Դա ֆանտաստիկ օրինակ է, ինչը խոսում է այն մասին, որ պատճառներ կան հավատալու, որ նոր սերունդն ընդունակ կլինի ավելի լավ որոշումներ կայացնել, քան իմ սերունդը»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ ասել է Ա. Գուտերեշը՝ պատասխանելով Ֆեյսբուքի օգտատերերի հարցերին։
Նա նաև հավելել է. «Կարևոր է ընդգծել, որ քաղաքացիական հասարակությունը, մարդիկ, երիտասարդները կարող են միավորվել և ցույց տալ, որ ժողովրդավարությունը, ազատությունը, քաղաքացիական իրավունքները մեր համայնքների համար չափազանց կարևոր են»։