Մարուքյան. Զեյնալյանը չի վերցնի ավագանու մանդատը
«Լույս» դաշինքից Երևանի ավագանի կգնան Դավիթ Խաժակյանը, Անի Սամսոնյանը, Անի Խաչատրյանը։ Այս մասին հայտարարեց «Ելք» խմբակցության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Ազատություն» ռկ-ի հետ հարցազրույցում։
Նրա խոսքով, «Լույս» դաշինքի ցուցակը գլխավորող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը չի վերցնի Երևանի ավագանու անդամի մանդատը։
«Մեզ ավագանու անդամի երեք մանդատ է տրվել։ Ուզում եմ օգտվել այս առիթից ու շնորհակալություն հայտնել «Լույս» դաշինքին երևանցիների տված ձայների համար։ Այս ծանր պայմաններում, հետհեղափոխական պայմաններում... սա նորմալ ընտրարշավ չէր, էստրաօրդինար վիճակ էր երկրում։ «Լույս» դաշինքը, որ ստեղծվել է այս պայմաններում, 20-25 օր առաջ, կարելի է ասել Հայաստանում երրորդ ուժն է։ Մենք լուրջ հայտ ենք ներկայացրել։ Ես շնորհակալ եմ մեր քաղաքացիներին աջակցության համար, կարծում եմ, որ այս ձայները աճող, ոչ թե նվազով ձայներ են»,-ասաց Մարուքյանը։
ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների համաձայն, «Լույս» կուսակցությունների դաշինքը ստացել է ձայների 4,99 տոկոսը։
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ-ն արտահերթ նիստում Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքների արձանագրություն կազմեց
- Արտակ Զեյնալյանը՝ Հայկ Մարությանի շտաբում
- Հույս ունենանք, որ վաղվանից կսկսենք մաքուր էջից. Արտակ Զեյնալյան
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան