Մերկելը չի մասնակցելու Էրդողանի պատվին Շտայնմայերի կազմակերպած ճաշկերույթին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չի մասնակցելու տոնական ճաշկերույթին, որը կազմակերպելու է երկրի ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ սեպտեմբերի 27-29-ը կայանալիք այցի առիթով։ Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը։
Ներկա պահին Բեռլինի և Անկարայի հարաբերություններում նկատվում է սառեցում, ինչը տեղի է ունեցել մասնավորապես Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների, լրագրողների, իրավապաշտպանների ձերբակալություններից հետո։
Թուրքիայի նախագահի՝ Բեռլինի առաջիկա այցն արդեն համարում են հարաբերությունների կարգավորման հնարավորություն։