Երևանում և Գյումրիում կներկայացվի «Սասունցիների պարը» բալետը
Սեպտեմբերի 24-ին` ժամը 19:00-ին, սփյուռքի նախարարության աջակցությամբ` Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա կանադաբնակ երգահան, պրոդյուսեր Մաժակ Թոշիկյանի «Սասունցիների պարը» բալետի պրեմիերան:
Նախարարությունից հայտնում են՝ ելույթ կունենան ՀՀ վաստակավոր արտիստ Սևակ Ավետիսյանը, երգչուհիներ Գոհար Հովհաննիսյանը, Մելինե Առաքելյանը, Նարինե Ասոյանը, Մարիամ Զայանյանը: Իրենց մասնակցությունը կբերեն նաև «Նարեկ» պարային համույթը (գեղ.ղեկ.` Ա. Ջուլհակյան) և «Արմեններ» հարվածային գործիքների անսամբլը (գեղ.ղեկ.` Գ. Թամրազյան և Ա. Դաշյան):
Բալետի հիմքում ընկած է Գևորգ Էմինի համանուն պոեմը: Բեմադրության հեղինակն է Գրիգոր Խաչատրյանը, բալետմայստերներն են Արման Ջուլհակյանը և Արա Ասատուրյանը:
«Սասունցիների պարը» կներկայացվի նաև Գյումրու հանդիսատեսին հոկտեմբերի 13-ին` ժամը 18:30-ին` Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: