Քաղաքական ուժեր, որ չհատեցին 1%-ի շեմը
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներն ամփոփվել են։
Ըստ այդմ, մասնակից 12 քաղաքական ուժերից վեցը չեն կարողացել հավաքել 1 տոկոս ձայն։
Առավել քիչ թվով ձայներ ստացել է Հայք» (Հայկազուններ) կուսակցությունը, նրա օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած քաղաքացիների 0,19 տոկոսը։ Հիշեցնենք, կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում էր «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցության նախագահ Գևորգ Հովսեփյանը։
0.22 տոկոս ցուցանիշով երկրորդ հորիզոնականը բաժանում են «Ժողովրդավարական ուղի» (քաղաքապետի թեկնածուն Մանուել Գասպարյանն էր) կուսակցությունը ու «Ռեֆորմիստների» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածուն Արտակ Ավետյանն էր)։
Անահիտ Թարխանյանի ղեկավարած «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկել է ընտրության մասնակիցների 0,69 տոկոսը։
«Ժպտա» կարգախոսով քարոզարշավ իրականացրած Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությունը ստացել է 0,75 տոկոս։
Կենտրոնի նախկին թաղապետ, ՀՀՇ-ական Արարատ Զուրաբյանի ղեկավար «Երևանցիներ» կուսակցությունների դաշինքն առավել մոտ էր 1 տոկոսին. Քաղաքական այդ ուժի օգտին քվեարկել է մասնակիցների 0,82 տոկոսը։
1 տոկոսի շեմը հաղթահարել, բայց 2 տոկոսին չեն հասել երեք քաղաքական ուժեր՝
ՀՅԴ՝ 1.62 տոկոս
«Երկիր Ծիրանի» կուսակցություն՝ 1.39 տոկոս
ՕԵԿ՝ 1.09 տոկոս։
Հարակից հրապարակումներ`
- Նորընտիր ավագանին առաջին նիստը կհրավիրի հոկտեմբերի 10-ին
- ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 475 ընտրատեղամասի նախնական արդյունքները
- ԿԸՀ նախնական տվյալներ՝ 40 ընտրատեղամասից
- ԿԸՀ. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը կազմել է 43.65 տոկոս
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան