Նոր փոստային նամականիշ՝ «Հայաստանի անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը» թեմայով
Մարվել և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Հայոց պետականություն. Հայաստանի անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը» թեմային:
Ընկերությունից հայտնում են, որ փոստային նամականիշն ունի 170 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 30 000 տպաքանակով: Նամականիշի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:
Նամականիշի վրա ի թիվս այլ կառույցների ներկայացված է ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության շենքը ուրվագծային եղանակով: Փոստային նամականիշի աջ հատվածում պատկերված է Երկիր մոլորակը և լուսավորվող ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության զինանշանը՝ խորհրդանշելով ազգային անվտանգության մարմինների կարևորությունը ողջ աշխարհում:
Նամականիշի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայության գնդապետ Պետրոս Պետրոսյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Թողարկման օրը` 24 սեպտեմբերի 2018թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 30,0 մմ
Տպաքանակը՝ 30 000 հ։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում