Հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել
Հայաստանում վերջին ամիսներին շարունակվում է նվազել առաջին անհրաժեշտության սննդամթերք համարվող հացի արտադրության ծավալները: Այս մասին է վկայում պաշտոնական վիճակագրությունը:
Հայաստանում 2018 թվականի հունվար-հուլիս ամիսներին հացի արտադրության ծավալները անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 2.4 տոկոսով:
Panorama.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում է, որ այս տարվա հունվար-հուլիսին հանրապետությունում արտադրվել է 156.3 հազար տոննա հաց, իսկ 2017 թ-ի՝ հունվար-հուլիսին՝ 160.2 հազար տոննա:
Սրան զուգահեռ նվազել են նաև ալյուրի արտադրության ծավալները: Նախորդ տարվա հունվար-հուլիսին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ալյուրի արտադրության ծավալները նվազել են 24.2 տոկոսով. եթե 2017 թ-ի հունվար-հուլիսին արտադրվել է 94 հազար 873.1 տոննա ալյուր, ապա այս տարվա հունվար-հուլիսին՝ 71 հազար 922.3 տոննա: