Արձանագրված ենթադրյալ ընտրական բնույթի 31 իրավախախտման դեպքերով նյութեր են նախապատրաստվում. Դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է 2018թ. սեպտեմբերի 23-ին ժամը 08.00-ից մինչև ժամը 20.00-ն Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության ողջ ընթացքում կատարված ենթադրյալ ընտրական խախտումների վերաբերյալ ստացված 129 ահազանգ: ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդմամբ, դրանցից 55-ը եղել է ԶԼՄ հրապարակում, 3-ը՝ Երևան քաղաքի դատախազության թեժ գծին կատարված ահազանգ: Արձանագրվել է քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանություն դիմում, հաղորդում ներկայացնելու, ահազանգ կատարելու և ոստիկանության աշխատակցի կողմից զեկուցագիր ներկայացնելու 71 դեպք:
Արձանագրված իրավախախտումների վերաբերյալ հաղորդումներից 14-ը վերաբերում են քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 9-ը՝ ընտրակաշառք տալուն, 3-ը քարոզչություն կատարելուն հարկադրելուն, 30-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու կարգը խախտելուն, որոնք պայմանավորված են եղել հիմնականում ընտրացուցակների կազմման կարգից քաղաքացիների ցածր տեղեկացվածությամբ, 21-ը՝ կրկնակի քվեարկությանը, 19-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ լրագրողի գործունեությանը խոչընդոտելուն, 32-ը՝ այլ:
Ահազանգերի ուսումնասիրությունը վկայել է, որ դրանց ճնշող մեծամասնությունը կրել է ընդհանուր, վերացական բնույթ: Նմանատիպ 98 հաղորդուներում ներկայացված հանգամանքները պարզելու և քրեադատավարական ընթացակարգերի ապահովման հիմքերի առկայությունը հստակեցնելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից կատարվել են ստուգողական գործողություններ:
31 դեպքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր:
Հարակից հրապարակումներ`
- Իրավախախտման մասին 84 տեղեկություն՝ օրվա ընթացքում
- Քննչական կոմիտե. Ստացվել է 23 նյութ արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ
- ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «Թեժ գիծը» ժամը 16:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում ստացել է 6 հեռախոսազանգ
- ՔԿ. Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ, ժամը 18-ի դրությամբ, ստացվել է 7 հաղորդում
- Դատախազություն. Ուսումնասիրվել է ենթադրյալ ընտրական խախտումների վերաբերյալ ահազանգման 123 դեպ
- Քրեական գործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին