ԿԸՀ-ն լիարժեք ծավալով ապահովել է ընտրական գործընթացների թափանցիկությունը. Տիգրան Մուկուչյան
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լիարժեք ծավալով ապահովել է ընտրական գործընթացների թափանցիկությունը, որն ամրագրված է ընտրական օրենսգրքով», - այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ լրագրողների խնդրանքով գնահատական տալով նախօրեին կայացած Երևանի ավագանու ընտրությունների թափանցիկությանը։
Ինչ վերաբերում է ԿԸՀ աշխատանքի մասին գնահատականներին՝ նա ասաց, որ այլ մասնակիցների կողմից արդեն գնահատականներ տրվել են, ինչը դրական է։
Անդրադառնալով մանդատների բաշխմանը և ավագանու լիազորությունների ստանձմանը՝ նա հայտնեց. «ԸՕ պահանջներով արդյունքների վերջնական արձանագրությունից հետո նոր մանդատների բաշխում կլինի։ Մանդատների բաշխումը կլինի այն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների գումարի՝ կուսակցությունների պարագայում 6, դաշինքների՝ 8 տոկոս կողմ քվեարկած քվեաթերթիկներ ստացած ուժերի միջև»։
ԿԸՀ նախագահն ասաց, որ եթե կողմ քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 6 և 8 տոկոս կողմ քվեարկած քվեաթերթիկներ ստացել են երեքից պակաս կուսակցություններ ու դաշինքներ, ապա մանդատների բաշխումն իրականացվում է առավելագույն կողմ քվեաթերթիկների ստացած երեք ուժերի միջև։
«Յոթերորդ օրը կիրականացվի վերջնական ամփոփում, որոնք արդեն կկանոնակարգեն ավագանու առաջին նիստի օրը, ժամը»,- հավելեց Մուկուչյանը։
Խոսելով քաղաքացիների մասնակցության ակտիվությունից, նշեց. «Այդ ակտիվությունը միայն բառով չի արտահայտվում, ընտրատեղամասային կենտրոններում էլ երեկ կարելի էր տեսնել, թե ինչ ակտիվ էին մարդիկ մասնակցում։ Եթե օրվա առաջին կեսին մի քիչ ավելի քիչ էին այցելում ընտրատեղամասեր, ապա կեսօրից ընտրողնների այցելությունն ընտրական տեղամասեր բարձրացավ։ Կարծում եմ՝ ակտիվությունը բարձր էր։ Դա խոսուն թիվ է, և ասում է, որ մեր քաղաքացիներն ավելի շատ հակված են եղել մասնակցելու ընտրություններին»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան